ԼԻՊԱՐԻՏՅԱՆ Ժիրայր (ծնվել է 1945 թ., Բեյրութ), պատմաբան: Կրթությունն ստացել է Կալիֆոռնիայի համալսարանում (Լոս Անջելես): 1974-ից դասավանդել է նույն համալսարանի պատմության բաժանմունքում, նաև ամերիկյան այլ համալսարաններում: 1981-88-ին եղել է ՀՀԴ կուսակցության կենտրոնական արխիվի (Բոստոն), 1982-ից՝ նաև Զորյան ինստիտուտի տնօրենը և 1983-ից՝ «Արմինյեն ռեվյու» ("Armenian Review") ամսագրի (Բոստոն) խմբագիրը: 1991-ից՝ Հայաստանի Հանրապետության նախագահի խորհրդական, 1993-ից, միաժամանակ՝ ՀՀ արտգործնախարարի առաջին տեղակալ, 1994-ի նոյեմբերից ՀՀ նախագահի գլխավոր խորհրդական, հատուկ հանձնարարությունների գծով դեսպան: Ուսումնասիրում է հայ քաղաքական մտքի, հայ ժողովրդի ազատագրական պայքարի, հայերի ցեղասպանության պատմությունը, այս խնդիրներին նվիրված մի շարք աշխատությունների հեղինակ է: Մասնակցել է մարդու իրավունքներին ու ցեղասպանությանը նվիրված միջազգային կոնֆերանսների ու սիմպոզիումների: 1984-ի ապրիլին ելույթ է ունեցել ժողովուրդների մշտական ատյանում՝ «Երիտթուրքերի գաղափարախոսությունը» հաղորդմամբ:

Գ. Մախմուրյան

Գրականության ցանկ

«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան,1996թ.:

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am