ԼԵՎՈՆ ՎԱՐԴԱՆ (Բեդիրյան Լևոն Մովսեսի) (ծնվել է 1925 թ., Հալեպ), գրող, պատմաբան: Նախնական կրթությունը ստացել է ծննդավայրի հայկական վարժարանում և Ալեպպո քոլեջում: Ավարտել է Բեյրութի ամերիկյան համալսարանի պատմության բաժինը (1962 թ.): 1952-ից դասավանդել է Լիբանանի տարբեր դպրոցներում ու բուհերում: Միաժամանակ աշխատակցում է սփյուռքահայ պարբերական մամուլին: Հայերի ցեղասպանությանս են նվիրված «Հայկական Տասնհինգը և հայերու լքյալ գույքերը» (1970 թ.), «Ժամանակագրություն հայկական Տասնհինգը, 1915-1923 թթ.» (1975 թ.), «Թող թուրքը խոսի» (1975 թ.) աշխատությունները: Գրել է նաև գեղարվեստական ու գրականագիտական գործեր:

Ա. Սանջյան (Լիբանան)

Գրականության ցանկ

«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան,1996թ.:

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am