ԼԱՆԳ Դեյվիդ Մարշալ (1924-1991 թթ.), անգլիացի պատմաբան, կովկասագետ, հայագետ: Լոնդոնի համալսարանի պրոֆեսոր: 1944-46-ին եղել է անգլիական փոխհյուպատոս Թավրիզում, որտեղ շփվել է հայերի հետ, վկայություններ հավաքել 1915-ի ցեղասպանության ականատեսներից: Քանիցս այցելել է Հայաստան: «Հայաստան, քաղաքակրթության օրրան» (1970 թ.), «Լեռների ժողովուրդները, հինավուրց Արարատն ու Կովկասը» (1971 թ.), «Հայերը արտաքսված ժողովուրդ» (1981 թ.) ուսումնասիրությունները նվիրված են հայ ժողովրդի պատմությանը, մշակույթին ու ավանդույթներին, առանձին գլուխներում Լանգը քննել է Հայկական հարցի ու հայերի ցեղասպանության վերաբերյալ խնդիրները:

Ա. Կիրակոսյան

Գրականության ցանկ

«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան,1996թ.:

  

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am