ԿՅՈՒՐՃՅԱՆ Մելքոն, Հրանդ [1859 թ., գ. Հավավ (Արևմտյան Հայաստանում) – 1915 թ., Մեծ եղեռնի զոհ]: Հրապարակախոս, հասարակական գործիչ: Սովորել է Կ. Պոլսի Սկյուտարի ճեմարանում և Ս. Խաչ վարժարանում: 1878-96 թթ.՝ ուսուցիչ: 1898 թվականից 10 տարի եղել է աքսորում: Գրական-հրապարակախոսական գործունեությունն սկսել է 1883 թվականից: 1888 թ. «Մասիս» շաբաթաթերթում տպագրել է «Պանդուխտի նամակները», որտեղ, պանդխտությունը պատկերելով որպես սոցիալական չարիք, փորձում է գտնել այն կանխելու ուղիները: Երիտթուրքական հեղաշրջումից հետո (1908 թ.) վերադառնալով Կ. Պոլիս՝ շարունակել է իր գործունեությունը, աշխատակցել Թիֆլիսի «Մշակին», Իզմիրի «Հայ գրականությանը», «Ազատամարտին», որտեղ և տպագրվել է Կյուրճյանի «Շինականի նամակները» շարքը:

1915 թ. ձերբակալությունից հետո Սկյուտարի նրա բնակարանը խուզարկել և ձեռագրերի մեծ մասը բռնագրավել է թուրքական ոստիկանությունը:

 

Գրականության ցանկ

«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան,1996թ.:

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am