ԿՈԶԻԿՅԱՆ Գարեգին, Եսալեմ (1878 թ., ք. Բալու – 1915 թ.), հասարակական-քադաքական գործիչ: Նախնական կրթությունն ստացել է Չարսանջակում, ապա՝ Խարբերդի Եփրատ քոլեջում: 1896 թ. անցել է Կովկաս և որպես բանվոր աշխատել Թիֆլիսում: 1898 թ. մի խումբ համախոհների հետ հիմնադրել է Հայ բանվորների սոցիալ-դեմոկրատական խումբը, եղել վերջինիս «Բանվոր» թերթի խմբագիրներից: 1901 թ. ցարական կառավարությունը Կոզիկյանին ձերբակալել է և արգելափակել Մետեխի բանտում: 1903 թ. արտաքսվել է Ռուսաստանից, հաստատվել Ժնևում: Արտասահմանում սերտ կապեր է հաստատել հնչակյան կուսակցության և հայ սոցիալ-դեմոկրատիայի այլ խմբակների հետ: 1905 թ., համառուսական բուրժուա-դեմոկրատական առաջին հեղափոխության օրերին, Կոզիկյանը ծպտյալ վերադարձել է Թիֆլիս, վարել մի շարք թերթերիԿյանք», «Ձայն», «Գործ») խմբագրությունը: 1909 թ. անցել է Թուրքիա, որտեղ ծավալել է հրապարակախոսական աշխատանք, դատապարտել երիտթուրքերի պանթյուրքիստական քաղաքականությունը: 1911-12 թթ. կազմակերպչական աշխատանք է կատարել Արևմտյան Հայաստանում, հիմնել հնչակյան կուսակցության մասնաճյուղեր: Նահատակվել է 1915 թ. Մեծ եղեռնի օրերին: Հրատարակված է Կոզիկյանի «Թող ֆաքդերը խոսին» (1904 թ.) գրքույկը:

 

Ե. Ճերեճյան (Լիբանան)

Գրականության ցանկ

«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան,1996թ.:

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am