ԿՈՎԿԱՍԻ ՓՈԽԱՐՔԱՅՈՒԹՅՈՒՆ, վարչատարածքային միավոր Ռուսական կայսրությունում: Հիմնվել է 1844 թ.՝ XIX դ. սկզբին Ռուսաստանին միացրած տարածքները՝ Վրաստանը, Արևելյան Անդրկովկասը, Արևելյան Հայաստանի մի մասը կառավարելու նպատակով: Կենտրոնը Թիֆլիսն էր: XIX դ. կեսին, ի թիվս այլ տարածքների, Կովկասի փոխարքայության կազմում էին գտնվում նաև Երասխից հյուսիս ընկած հայկական հողերը, որոնք ընդգրկված էին Թիֆլիսի, Երևանի, Ելիզավետպոլի, Շամախիի նահանգների մեջ: 1878 թ. Կովկասի փոխարքայության մեջ մտել է նաև հայկական նոր տարածք՝ Կարսի մարզը: 1874 թ. քաղաքային դումաների ստեղծումով Կովկասի փոխարքայությունը վերացվել է (1882 թ.), սակայն XX դ. սկզբին՝ 1905 թ. այն վերականգնվել է: 1917 թ. Փետրվարյան հեղափոխությունից հետո Կովկասի փոխարքայությունը վերացվել է, ստեղծվել է Անդրկովկասյան հատուկ կոմիտեն՝ Ռուսաստանի ժամանակավոր կառավարության տեղական մարմինը:

 

Գրականության ցանկ

«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան,1996թ.:

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am