ԿՈՄՍ (Փափազյան Վահան) (1876 թ., Թավրիզ – 1973.թ., Բեյրութ), ազգային-ազատագրական շարժման գործիչ: ՀՀԴ կուսակցության անդամ: Գործել է Նախիջևանում, Հյուսիսային Կովկասում, Բաքվում: 1903 թ. անցել է Վան՝ Վ. Սերենկյուլյանի ձերբակալումից հետո տեղի ՀՀԴ կազմակերպությունը գլխավորելու համար: 1906-07 թթ. ղեկավարել է Կովկասից Վան ռազմամթերք փոխադրելու գործը: 1908 թ. երիտթուրքական հեղաշրջումից հետո ընտրվել է օսմանյան պառլամենտի անդամ Վանից: 1912 թ. գործուն մասնակցություն է ունեցել Հայկական հարցի վերաբացման աշխատանքներին: 1913-14 թթ. եղել է Մուշում: Առաջին համաշխարհային պատերազմի (1914-18 թթ.) տարիներին միացել է Ռուբենի ֆիդայիների խմբին: 1918 թ. եկել է Թիֆլիս: 1919 թ., Փարիզի հաշտության կոնֆերանսի ժամանակ, Ազգային պատվիրակության անդամ էր: Ավեփ ուշ, իբրև ՀՀԴ ներկայացուցիչ, գործակցել է Թուրքիայի տարածքում գործող քուրդ ապստամբների հետ: 1947 թ. հաստատվել է Բեյրութում:

Գրել է «Իմ հուշերը» (գիրք 1-3, 1950-57 թթ.) և «Խոնարհ հերոսներ» (հ. 1-3, 1950-56 թթ.) գրքերը, որոնցում կարևոր տեղեկություններ է տալիս Վասպուրականի և Տարոնի ազատագրական շարժումների, ժողովրդի հասարակական-տնտեսական կյանքի, ֆիդայիների մասին:

Հ. Պողոսյան

Գրականության ցանկ

«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան,1996թ.:

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am