ԿԻՏՈՒՐ Արսեն (1883 թ., Բայազետ – 1976 թ., Բեյրութ), հասարակական գործիչ: Հնչակյան կուսակցության անդամ: Ավարտել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանը (1908 թ.), Կ. Պոլսի պետական բարձրագույն ուսուցչանոցը (1914 թ.): 1916 թ. Բաղդադում կազմակերպել է «Տարագրելոց պաշտպանության մարմին» բարեգործական ընկերությունը, որը նյութական օժանդակություն է ցույց տվել Մեծ եղեռնի ժամանակ Իրաք տարագրված հայերին: 1918 թ. մասնակցել է Սարդարապատի հերոսամարտին: 1920-ական թթ. աջակցել է Միջագետքից Խորհրդային Հայաստան հազարավոր հայերի ներգաղթին: 1937-57 թթ. (ընդմիջումով) եղել է «Արարատ» օրաթերթի խմբագիրը: Հրատարակել է հնչակյան կուսակցության, ազգային-ազատագրական շարժման պատմությանը նվիրված աշխատություններՀայ ազատագրության ճանապարհին», 1949 թ.), հուշագրությունՀուշեր և փուշեր», 2-րդ հրտ., 1956 թ.) ևն:

 

Գրականության ցանկ

«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան,1996թ.:

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am