ԿԵՐԵՔՑՅԱՆ Խաչատուր (1846 թ., Կարին – 1891 թ., Կարին), ազգային-ազատագրական շարժման գործիչ: Սովորել է Կարինի Ազգային վարժարանում: Ազատագրական գաղափարների ձևավորմանը մեծապես նպաստել է 1862 թ. Զեյթունի ապստամբությունը: 1874 թ. հիմնել է «Ազատություն» գաղտնի ընկերությունը: 1877-78 թթ. ռուս-թուրքական պատերազմի տարիներին ծավալել է հայրենասիրական գործունեություն՝ Կարինի տեղական ուժերը համախմբելու և ռուսական բանակին օգնելու նպատակով: 1881 թ. մայիսին Կարինում հիմնել է «Պաշտպան հայրենյաց» կազմակերպությունը, կապեր հաստատել Մ. Խրիմյանի, Բ. Նավասարդյանի, Ա. Թոխմախյանի, Մ. Օրմանյանի հետ: 1882 թ. կազմակերպությունը հայտնաբերել են թուրքական իշխանությունները, Կերեքցյանը դատապարտվել է 15 տարվա բանտարկության, սակայն 1886 թ. օգոստոսին ազատվել է: Կերեքցյանը դեմ էր անժամանակ ելույթների, զգուշության և հաշվենկատության կոչեր է արել երիտասարդությանը: Ընդհարվել է ՀՀԴ կուսակցության Կարինի նորաստեղծ կոմիտեի ծայրահեղականների հետ: ՀՀԴ կուսակցության տեղական կոմիտեի որոշմամբ Ա. Արամյանը ահաբեկել է Կերեքցյանին:

Գ. Խուդինյան

Գրականության ցանկ

«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան,1996թ.:

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am