ԿԵՈՐԿԻԶՅԱՆ, Կյորկիզյան (Գեորգիսյան) Արսեն (1886 թ., Վան – 1977 թ., Լոս Անջելես), պատմաբան, բանասեր, մանկավարժ: Ավարտել է ամերիկյան Անատոլիա քոլեջը Վանում, ապա սովորել Բեռլինի Աստվածաբանական համալսարանում: Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին եղել է Կովկասում, Բաքվում հայերեն է դասավանդել հայ որբերին, Երևանում աշխատել է գաղթականների օգնության ամերիկյան կոմիտեում: 1923 թ. ապրել է ԱՄՆ-ում: «Վասպուրականի հերոսամարտ. 1915 թ. ապրիլ 7 - 1915 թ. մայիս (1965 թ.), «Մեր ազգային գոյապայքարը 1915-1922 թթ. զուլումի տարիներուն» (1967 թ., արժանացել է Հայկաշեն Ուզունյան գրական մրցանակին) աշխատություններում, հիմնվելով հարուստ փաստագրական նյութերի, ականատեսների ու մասնակիցների վկայությունների վրա, նկարագրել է թուրք զավթիչներին հայերի դիմադրության հիմնական դրվագները՝ դրանք գնահատելով որպես հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարի հերոսական էջեր:

 

Գրականության ցանկ

«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան,1996թ.:

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am