ԿԱՅԾԱԿ ԱՌԱՔԵԼ (Աբաջյան Տիգրան) (1869 թ., Բաբերդ – 1917 թ., Երզնկա), ազգային-ագատագրական շարժման գործիչ, ֆիդայի: ՀՀԴ կուսակցության անդամ: Տակավին պատանի Երզնկայում միացել է Դերսիմի Քեռիի (Ռուբեն Շիշմանյան) խմբին: 1896 թ. անցել է Կովկաս, եղել Բաքվում, 1900-03 թթ.՝ Կարսում, ուր զբաղվել է Երկիր զենք փոխադրելով: 1908 թ. մայիսին «Մրրիկ» խմբի կազմում, հասել է Սասուն, մասնակցել 1904 թ. ապստամբությանը: 1905 թ. հայ-թաթարական ընդհարումների ժամանակ գործել է Երևանում: Այնուհետև մասնակցել է Իրանական հեղափոխությանը, ապա անցել Բաբերդ, Սեբաստիա և Վան: 1915 թ. Վանի հերոսամարտի կազմակերպիչ Զինվորական խորհրդի կազմում էր: 1916-17 թթ. Երզնկայում զբաղվել է հայ գաղթականների փրկության գործով:

Ա. Ներսիսյան

Գրականության ցանկ

«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան,1996թ.:

 

 

  

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am