ԿԱՅԾԱԿ (Բաղդասարյան Վաղարշակ) (1875 թ., Մուշ – 1904 թ.), ազգային-ազատագրական շարժման գործիչ, ֆիդայի: ՀՀԴ կուսակցության անդամ: Ավարտել է (1892 թ.) Մուշի Ներսեսյան վարժարանը: Դպրոցն ավարտելուց հետո զինված խմբով բարձրացել է լեռները: Գործակցել է Միհրան Տամատյանի, Հրայրի ու Գևորգ Չավուշի (իբրև զինավարժ ու զինակիր խմբերի անդամ), ապա՝ Աղբյուր Սերոբի ու Անդրանիկի հետ: Մասնակցել է Սասունի 1894 թ. ինքնապաշտպան, կռիվներին, 1901 թ.՝ Առաքելոց վանքի կռվին, 1904 թ. հունիսին Սոֆիայից (ուր մասնակցել էր ՀՀԴ կուսակցության III ընդհանուր ժողովին) Սասուն վերադառնալիս՝ անցել է Կարս: Այստեղից «Դժոխք» հեծելախմբի (29 հոգի) գլուխ անցած փորձել է մտնել Բասեն, բայց Զեվինի ավերակ բերդի մոտ խումբը կռվի է բռնվել մեծաթիվ թուրք զինվորների ու քրդերի հետ: Անհավասար կռվում շատերի հետ զոհվել է նաև Կայծակը:
Ա. Ներսիսյան
Գրականության ցանկ
«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան,1996թ.:
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am