ԿԱՍԵՍՅԱՆ Հովսեփ (ծնվել է 1948 թ.), պատմաբան, գրող, հրապարակախոս (Հունաստան): «Մենք» հանդեսի հրատարակիչ-խմբագիր: Հայկական հետազոտությունների կենտրոնի (Աթենք) հիմնադիր: Թարգմանել է Հայաստանի պատմությանը և բանասիրությանը վերաբերող աշխատություններ: Հեղինակ է մի շարք գործերի, որոնցում քննարկվում են հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարի խնդիրներըՀայ ազատագրական պայքարք», 1979 թ., հուներեն, «Թուրքերն ընդունում են հայերի ցեղասպանությունը, 1985 թ., հուներեն, «Դարաբաղյան հարցը», 1990 թ., հուներեն): Կասեսյանի ուսումնասիրություններից մեկը վերաբերում է Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի գործունեությանը:

Ի. Խասիոտիս (Հունաստան)

Գրականության ցանկ

«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան,1996թ.:

 

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am