Կարեն Եպպե (1876 – 1935 թթ.): Դանիացի միսիոներ և սոցիալական աշխատող: 1903 թվականից մինչև մահ զբաղվել է Հայոց ցեղասպանությունից խույս տված հայ գաղթականներին օգնություն ցույց տալով։ Փրկված հայերից շատերին թաքցրել է իր տան նկուղում։ Առաջին համաշխարհային պատերազմից հետո մեկնել է Հալեպ՝ իր հետ տանելով նաև ցեղասպանությունից խույս տված բազմաթիվ հայերի:

Սկսած 1921 թվականից՝ զբաղվել է ավելի քան 30.000 առևանգված հայ կանանց և երեխաներին վերադարձնելու առաքելությամբ։ Եպպեին հաջողվել է մահմեդական հարեմներից ազատ արձակել մոտ 2000 հայ կնոջ։ Մահացել է Հալեպում, մալարիայից: Աճյունը հանգչում է հենց այնտեղ։

Եպպեի հուղարկավորության ժամանակ հայոց արքեպիսկոպոսը նրան անվանել է «սիրելի քույր, ով իր սեփական անձը զոհել է հազարավոր մարդկանց համար»: 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am