ԿԱՐԱՔԻԼԻՍԱ, քաղաքատիպ ավան և վարչական միավոր Արևմտյան Հայաստանի Էրզրումի նահանգում, Արևելյան Եփրատի վերին հոսանքում, Ալաշկերտի դաշտում: Կազմել է Մեծ Հայքի Այրարատ նահանգի Բագրեվանդ գավառի մի մասը: Կարաքիլիսա գավառը XVI-XIX դդ. եղել է Ալաշկերտի գավառի կազմում, այնուհետև վերածվել ինքնուրույն վարչական միավորի: Հարավից օրեցօր Կարաքիլիսա. ներթափանցող քրդերի ու թուրքերի հալածանքների հետևանքով հազարավոր հայեր այնտեղից գաղթել են Արևելյան Հայաստան: Կարաքիլիսայում 1890-ական թթ. քանիցս կրկնվել են հայկական կոտորածները: XX դ. սկզբիս Կարաքիլիսա գավառն ուներ 10 հայկական գյուղ՝ 624 տուն բնակչով (շուրջ 3 հզ. հոգի):

Պատերազմական անբարենպաստ իրադրության պատճառով 1914 թ. նոյեմբեր-դեկտեմբերին շատերը արտագաղթեցին Արարատյան դաշտ՝ ճանապարհին տալով մեծ թվով զոհեր: 1916-17 թթ. ոմանք վերադարձան իրենց գյուղերը: 1918 թ. մարտ-ապրիլին տեղի քուրդ և թուրքական բնակչության մասնակցությամբ թուրքական զորքերը ջարդեր կազմակերպեցին Կարաքիլիսայում, գավառի հայության վերջին բեկորները հիմնականում ապաստան գտան Արևելյան Հայաստանում:

Ա. Մելքոնյան

Գրականության ցանկ

«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան,1996թ.:

 

 

  

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am