ԿԱՐԱՊԵՏՅԱՆ Նիկոլ Վարդանի (1912-1982 թթ.), պատմաբան: Պատմական գիտությունների թեկնածու: Ուսումնասիրել է Արևմտյան Հայաստանում XX դ. սկզբի ազատագրական շարժումների պատմությունը: Գրել է «Հայ ժողովրդի պատմություն» բազմահատորյակի 6-րդ հատորի (1981 թ.) «Արևմտյան Հայաստանի սոցիալ-տնտեսական և քաղաքական դրությունը 1900-1908 թվականներին» բաժինը: 1960-ական թթ. նամակագրական կապ է հաստատել լեհ հասարակական գործիչ, հրապարակախոս Բոգդան Գեմբարսկու հետ, լեհական մամուլում հրապարակել հոդվածներ, որոնցում պաշտպանել է Բ. Գեմբարսկու պահանջը Հայկական հարցի արդարացի լուծման վերաբերյալ, մերկացրել քեմալական Թուրքիայի և Խորհրդային Ռուսաստանի հակահայկական դավադրական քաղաքականությունը, որի հետևանքով Հայաստանը զրկվեց Նախիջևանից, Արցախից, Կարսի մարզից: Նման դիրքորոշման և գործի համար Կարապետյանը հեռացվել է ԽՄԿԿ-ից և աշխատանքից:

 

Գրականության ցանկ

«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան,1996թ.:

  

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am