ԿԱՐԱՄԱՆՈՒԿՅԱՆ Դանիել (ծնվել է 1962 թ., Մոնտեվիդեո), պատմաբան: Սովորել է ուրուգվայական դպրոցում, Մոնտեվիդեոյի ՀԲԸՄ Ալեք Մանուկյան հայկական միջնակարգ վարժարանում, եղել ազատ ունկնդիր Ուրուգվայի համալսարանում, իբրև ստաժյոր սովորել ԵՊՀ պատմության ֆակուլտետում (1988-89 թթ.): 1985 թ. Մոնտեվիդեոյում հրատարակել է «Հայկական ցեղասպանությունը 1915 թ. ուրուգվայական մամուլում» աշխատությունը՝ վերարտադրելով 1915 թ. Ուրուգվայի 17 տարբեր թերթերում հայերի բռնագաղթի ու ցեղասպանության վերաբերյալ տպագրված 698 թղթակցություն:

Ա. Սանջյան (Լիբանան)

Գրականության ցանկ

«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան,1996թ.:

  

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am