ԿԱՐԱԲԵՔԻՐ Քյազըմ (1882-1948 թթ.), թուրք ռազմական գործիչ, գեներալ, փաշա: 1918-19 թթ. եղել է 1-ին, 2-րդ, 15-րդ թուրքական Կովկասյան բանակային կորպուսների հրամանատար, մասնակցել Երզնկայի, Էրզրումի և Կարսի գրավմանը, հետագայում՝ Արևելյան ռազմաճակատի զորքերի հրամանատար: 1920 թ. սեպտեմբերին թուրքական զորքերը Կարաբեքիրի գլխավորությամբ ներխուժել են Արևելյան Հայաստան (տե՛ս Թուրքական արշավանք 1920 թ.): Գլխավորել է թուրքական պատվիրակությունները Ալեքսանդրապոլի (1920 թ.) և Կարսի (1921 թ.) կոնֆերանսներում: Աչքի է ընկել խաղաղ հայ բնակչության դեմ դաժանությամբ:

 

Գրականության ցանկ

«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան,1996թ.:

  

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am