ԿԱՊՐԻԵԼՅԱՆ Իզաբել (ծնվել է 1935 թ.), պատմաբան, սոցիոլոգ (Կանադա): Սոցիոլոգիայի դոկտոր: Աշխատում է Տորոնտոյի էթնիկական հետազոտությունների և էթնիկական կրթության ինստիտուտում: Կապրիելյանը հիմնականում ուսումնասիրում է Կանադայի հայ համայնքի պատմությունը և ժամանակակից վիճակը, փախստականների դրությունը այսօր աշխարհում ևն: Ամերիկական և կանադական մի շարք գիտական հանդեսներում ու ժողովածուներում տպագրել է հոդվածներ, որոնցում քննում է Արևմտյան Հայաստանի հայերի տեղահանման պատմությունը, ապաստան տված երկրներում հայ գաղթականների սոցիալ-տնտեսական կարգավիճակը, հայ կանանց դերը էթնոմշակութային ժառանգականության պահպանման գործում ևն: Ստեղծել է Կանադայի հայ համայնքի պատմության դասագիրք հայկական դպրոցների համար, 1915 թ. եղեռնի պատմության հանրամատչելի գործեր:

Է. Մելքոնյան

Գրականության ցանկ

«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան,1996թ.:

 

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am