«ԺՈՂՈՎՈՒՐԴ», հասարակական-քաղաքական և գրական թերթ: Հայ ժողովրդական կուսակցության (ՀԺԿ) Երևանի կոմիտեի պաշտոնաթերթ: Լույս է տեսել Երևանում, 1918-20-ին, սկզբում՝ իբրև եռօրյա, 1918-ի հոկտեմբերի 16-ից՝ երկօրյա, 1919-ի նոյեմբերի 1-ից՝ օրաթերթ: Խմբագիրներ՝ Ե. Հարությունյան, Հ. Ստեփանյան, Կ. Գյուլնազարյան: Լուսաբանել է ՀԺԿ դիրքորոշումը Հայաստանի Հանրապետության (ՀՀ) ներքին և արտաքին քաղաքական խնդիրների նկատմամբ, հրապարակել կուսակցական ծրագրային փաստաթղթերը, համագումարների նյութերը, տեղեկություններ շրջանային բջիջների գործունեության վերաբերյալ: Հրապարակել է նաև ՀՀ կառավարական որոշումներն ու փաստաթղթերը, խորհրդարանի նիստերի սղագրական հաշվետվությունները, տեղերից թղթակցություններ Հայաստանի ներքին իրավիճակի մասին: Անդրադարձել է Անդրկովկասի երեք հանրապետությունների փոխհարաբերություններին, Ռուսաստանում, Թուրքիայում, Եվրոպայի և Մերձավոր Արևելքի տարբեր երկրներում տեղի ունեցող քաղաքական ու ռազմական անցուդարձերին, Փարիզում անցկացվող հաշտության բանակցություններին: Պարբերաբար հրատարակել է արձակ և չափածո գեղարվեստական գործեր: Դադարել է լույս տեսնել խորհրդային իշխանության հաստատումից հետո:
Ա. Սանջյան (Լիբանան)
Գրականության ցանկ
«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան,1996թ.:
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am