ԺԵԼՏՅԱԿՈՎ Անատոլի Դմիտրիևիչ (1925-1989 թթ.), ռուս պատմաբան, թուրքագետ: Պատմական գիտությունների դոկտոր: Հիմնական աշխատությունները վերաբերում են Թուրքիայի նոր շրջանի մշակութային և հասարակական-քաղաքական կյանքի պատմությանը: Լուսաբանել է թուրքական լծի տակ հեծող ժողովուրդների, այդ թվում՝ հայերի դերը Օսմանյան կայսրության հասարակական-քաղաքական մտքի զարգացման մեջ: Նշել է արևմտահայ մամուլի մեծ նշանակությունը՝ իբրև օսմանյան հասարակության կյանքի բոլոր ոլորտների պատմության սկզբնաղբյուր:

Ս. Ստեփանյան

Գրականության ցանկ

«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան,1996թ.:

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am