Ջեբեսոյ Ալի Ֆուադ (1883-1968 թթ.), թուրք պետական, ռազմական գործիչ, դիվանագետ: Մասնակցել է Բալկանյան պատերազմին (1912-13 թթ.) և առաջին (1914-18 թթ.) աշխարհամարտին: Քեմալական շարժման մասնակից, Մ. Քեմալի մտերիմը: 1919 թ. նշանակվել է Թուրքիայի ազգային ուժերի գլխավոր հրամանատար, այնուհետև ընտրվել Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պատգամավոր, դարձել Արևմտյան ռազմաճակատի հրամանատար: 1920 թ. կարգվել է դեսպան Խորհրդային Ռուսաստանում, կարևոր դեր խաղացել խորհրդա-թուրքական դիվանագիտական հարաբերությունների հաստատման գործում: Հեղինակն է «Մոսկովյան հիշողություններ. 1920-1925» (1955 թ.) հուշերի, որոնցում տալիս է խորհրդային ղեկավարների, մասնավորապես՝ Ստալինի հետ հանդիպումների մանրամասները, նշում նրա հակահայկական տրամադրվածությանը:

Մ. Բոջոլյան

Գրականության ցանկ

«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան,1996թ.:

  

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am