ՋԱՆՓՈԼԱԴՅԱՆ Հմայակ (1886 թ., Վայոց ձոր 1905 թ., Բաքու), ազգային-ազատագրական շարժման գործիչ: ՀՀԴ կուսակցության անդամ: 1903-04 թթ. մասնակցել է Երկիր զենք փոխադրելու գործին: 1904 թ. օգոստոսին ահաբեկել է Օլթիի սահմանագծի կազակական վաշտի պետին, որը, թուրքերի հետ համագործակցած, սահմանի վրա մայիսին սպանել էր Թումանի խմբի անդամներին: 1904 թ. աշնանը Թիֆլիսում կազմակերպել է հայ հեղափոխականներին հետապնդող պրիստավի ահաբեկումը: 1905 թ. փետրվարին Բաքվում հայ-թաթարական ընդհարումների ժամանակ կռվել է՝ պաշտպանելով հայ բնակչությանը: Զոհվել է Բաքվում՝ հայատյաց նահանգապետ Նակաշիձեի դեմ կազմակերպած մահափորձի ժամանակ:

Ե. Գասպարյան

Գրականության ցանկ

«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան,1996թ.:

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am