ՋԱՀԱՆԳԻՐ աղա (1874-1938 թթ.), Արևմտյան Հայաստանի եզդիների առաջնորդներից, թուրքական բռնապետութան դեմ պայքարի գործուն մասնակից: 1900-ական թթ. սկզբից գլխավորել է հեծյալ ջոկատ: Սերտ կապեր է հաստատել Վանի հայերի հետ, կողմ էր հայ-քրդական դաշինքին: 1909 թ. Արճակ գավառի Ազարյան գյուղում Անդրանիկի հետ հանդիպումով սկզբնավորվել է նրանց մարտական բարեկամությունը: Հետագա տարիներին, թուրքական իշխանությունների հայահալած քաղաքականության ուժեղացման պայմաններում, Ջահանգիրը աջակցել է հայ ֆիդայիներին, ցույց տվել ռազմական և նյութական օգնություն: 1918 թ., թուրքական արշավանքի ժամանակ, Ջահանգիրի ջոկատը Մոլլա-Բայազետ գյուղի մոտ զգալի վնաս է հասցրել թուրքական զորքին, այնուհետև Ջահանգիրը իր 1500 հեծյալներով մասնակցել է Բաշ Ապարանի ճակատամարտին և հայկական զորքերի հետ փակել թուրքերի ճանապարհներն ու հետ շպրտել Ալեքսանդրապոլ: Արիության և նվիրվածության համար Ջահանգիրին անվանել են «հայ ժողովրդի նվիրված դաշնակից»:

Անհիմն բռնադատվել է, մահացել բանտում: Հետմահու արդարացվել է:

Շ. Մհոյան

Գրականության ցանկ

«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան,1996թ.:

  

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am