ԻՇԽԱՆԱՁՈՐԻ ԿՌԻՎ 1904 Թ., Իշխնձnրի կռիվ, մղել են ֆիդայիները ապրիլի 16-ին: 1904-ի Սասունի ապստամբության ամենաթեժ պահին, Հրայրի և Վահանի հրահանգի համաձայն, թուրք հարձակման ենթակա գյուղերի բնակիչները պետք է աստիճանաբար նահանջեին դեպի Սասունի կենտրոնական շրջանները: Սեմալի անկումից և Հրայրի մահից (ապրիլի 13) հետո, ապրիլի 16-ին թուրքական երկու վաշտ, օգտվելով այն բանից, որ Սասունի հարավային ճակատի ուժերի մի մասը անցել է Գելիեգուզան, փորձել են փակել իշխանաձորցիների նահանջի ճանապարհը: Տիրանալով Սպիտակ սարին՝ թշնամին փորձել է Իշխանաձորը կտրել Տալվորիկից, սակայն հանդիպել է ուժեղ դիմադրության: Տալվորիկից օգնության եկած ուժերը (ուղարկել էր Սմբատը), հասնելով Իշխանաձոր, կռվի են բռնվել թուրք և քուրդ ուժերի հետ: Կռիվը տևել է մինչև երեկո, թշնամու առաջխաղացումը կասեցվել է: Ժողովուրդը տեղափոխվելու հնարավորություն է ստացել: Թշնամին հետ է քաշվել: Հայ կռվող ուժերը վերադարձել են Տալվորիկ:

Ա. Ներսիսյան

Գրականության ցանկ

«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան,1996թ.:

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am