ԻՆՅՈՆՅՈՒ Իսմեթ (1884-1973 թթ.), թուրք քաղաքական և պետական գործիչ:1920-ին հարել է քեմալական շարժմանը և դարձել Մ. Քեմալի համախոհը: Գլխավորել է թուրքական պատվիրակությունը Լոզանի կոնֆերանսում՝ գրավելով ծայրահեղ անզիջող դիրք Հայկական հարցի հանդեպ: Մերժել է Արևմտյան Հայաստանից և Կիլիկիայից բռնի արտաքսված հայերին «Հայկական ազգային օջախ» տրամադրելու առաջարկը՝ պատճառաբանելով, թե դա կհանգեցնի Թուրքիայի անդամահատմանը: Դեմ է եղել նաև հայ փախստականների՝ իրենց բնօրրան վերադառնալուն: Մ. Քեմալի մահից հետո զբաղեցրել է պետական և կուսակցական բարձր պաշտոններ:

 

Գրականության ցանկ

«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան,1996թ.:

  

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am