ԻԳԴԻՐ. գյուղաքաղաք, Երևանի նահանգի Սուրմալուի գավառի վարչական կենտրոնը, Արարատյան դաշտում Արաքսի աջ ափին, Երևանից 40 կմ հեռավորությամբ դեպի  արևմուտք: Ենթադրվում է, որ միջին դարերում կոչվել է Ցոլակերտ: 1403-ին Իգդիրի ամրոցում  հյուրընկալվել է իսպանացի ուղեկցորդ Ռ.Կլավիխոն: 1555-1828-ին գտնվել է պարսկական տիրապետության տակ,այնուհետեւ Արևելյան Հայաստանի կազմում, անցել Ռուսաստանին (մինչեւ այդ՝ փոքր գյուղ): 1828-ին Իգդիրում հաստատվել են Խոյ եւ Սալմաստ գավառներից, մասամբ՝ Բայազետից գաղթած բազմաթիվ հայ ընտանիքներ: 1914-ին մոտ  10 հազար բնակչություն ուներ: Զբաղվում էին երկրագործությամբ, խաղողագործությամբ, պտղաբուծությամբ, արհեստներով, առևտրով: Հայերն ունեին երկու  վարժարան, երեք եկեղեցի: 1920-ի հայ-թուրքական պատերազմի ժամանակ  թուրքական զորքերը զավթել են  Իգդիրը, որը Սուրմալուի գավառի հետ 1921թ.-ի Կարսի պայմանագրով անցել է Թուրքիային: Այժմ Իգդիրը թուրքաբնակ գյուղաքաղաք է Աղրի իլում:

 

 

Գրականության ցանկ

«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան, 1996թ.:

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am