ԳԱՆԳՐՈՒՆԻ Հրանդ (Գրըշըքյան Աբիսոդոմ) (ծ. 1925, Դամասկոս), գրող, պատմաբան: Հնչակյան կուսակցության անդամ: Սովորել է Բեյրութի Սահակյան վարժարանում, 1943-ին ավարտել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության դպրեվանքը (Անթիլիաս), սովորել է նաև Բեյրութի ֆրանսիական Սեն Ժոզեֆ համալսարանի հայագիտական բաժանմունքում: Զբաղվել է մանկավարժությամբ: 1976-84-ին՝ Բեյրութի Ռուբինյան ազգային վարժարանի տնօրեն: 1948-ից՝ հնչակյան կուսակցության «Արարատ» օրաթերթի խմբագրության անդամ: Հայկական հարցին են նվիրված Գանգրունիի «Հայ հեղափոխությունը օսմանյան բռնատիրության դեմ» (1974), «Հայաստան 1918 և հայ քաղաքական միտքը» (1984), «Հայաստան 1920-21 և միջազգային դիվանագիտությունը» (1986), «ՍԴՀԿ հանուն Հայրենիքի» (1990) աշխատությունները, որտեղ շեշտը դրված է հնչակյանների գործունեության ու քաղաքական դիրքորոշման վրա: Գանգրունին հեղինակ է բազմաթիվ գեղարվեստական երկերի:

Ա. Սանջյան (Լիբանան)

Աղբյուր՝

«Հայկական հարց հանրագիտարան», Երևան, 1996 թ.:

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am