ԳՅՈՒՐՅՈՒՆ (Gorun) Քյամուրան (ծ. 1924), թուրք դիվանագետ: 1948-ից դիվանագիտական ծառայության մեջ է: Թուրքական պատմական ընկերության անդամ: 1983-ին հրատարակել է «Հայկական դոսյե» (թարգմանվել է անգլերեն և ֆրանսերեն) գիրքը, որտեղ թուրքական, անգլիական և ֆրանսիական արխիվներից վերցված փաստաթղթերի և այլ նյութերի միտումնավոր ընտրությամբ փործել է «հիմնավորել» Հայկական հարցի պատմության և հայերի ցեղասպանության կեղծ վարկածը:

Ռ. Սաֆրաստյան

Աղբյուր՝

«Հայկական հարց հանրագիտարան», Երևան, 1996 թ.:

  

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am