ԳՈՒՄ ԳԱՓՈՒԻ ՑՈՒՅՑ 1890, տեղի է ունեցել Կ. Պոլսում, հուլիսի 15-ին, եվրոպական պետությունների ուշադրությունը Հայկական հարցի վրա հրավիրելու և Բեռլինի դաշնագրի 61-րդ հոդվածն իրագործել տալու նպատակով: Կազմակերպել են հնչակյանները [Հարություն Ճանկյուլյան, Մեծն Մուրադ (Համբարձում Պոյաճյան) և ուրիշներ]: Ցուցարարները Կ. Պոլսի պատրիարք Խորեն Աշըգյանին հարկադրել են ընկերակցել իրենց և Գում Գափու թաղամասից (որտեղ գտնվում էր հայոց պատրիարքությունը) շարժվել են դեպի սուլթանի պալատ՝ պահանջները ներկայացնելու: Թուրքական ոստիկանությունը ցրել է ցույցը, ընդհարման ժամանակ եղել են սպանվածներ ու վիրավորներ: Կառավարությունը այդ ցույցն օգտագործել է արևմտահայերի հալածանքն ուժեղացնելու համար:

Ս. Պետրոսյան

Աղբյուր՝

«Հայկական հարց հանրագիտարան», Երևան, 1996 թ.:

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am