ԳՈՒԼԱԿՍԶՅԱՆ (Ակնջատյան) Կարապետ (1867, Վան - "), ազատագրական պայքարի մարտիկ, առաջին ֆիդայիներից: Սկզբնական կրթությունն ստացել է ծննդավայրում, ավետարանականների վարժարանում: 1881-86-ին սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում: Ուսուցչություն է արել Սալմաստի Հավթվան գյուղում, որտեղ ծանոթացել է Հ. Ագրիպասյանի և Վ. Գոլոշյանի հետ՝ ներգրավվելով ազատագրական շարժման մեջ: 1889-ին Ագրիպասյանը, Գոլոշյանը և Գուլակսզյանը որոշել են կազմել ֆիդայական խումբ, անցնել Վասպուրական և թուրք ու քուրդ հարստահարողներից պաշտպանել ժողովրդին: Խումբն իր հետ վերցրել է զենք: ճանապարհին, Չուխ Դեդուկի լեռնանցքում, խմբին շրջապատել են թուրք ոստիկաններն ու զինված քրդերը, անհավասար մարտում զոհվել են Հ. Ագրիպասյանը և Վ. Գոլոշյանը, իսկ Գուլակսզյանի հետագա ճակատագիրն անհայտ է:

Հ. Պողոսյան

Աղբյուր՝

«Հայկական հարց հանրագիտարան», Երևան, 1996 թ.:

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am