ԳՐԻՆՖԻԼԴ (Greenfield) Ջեյմս (1870- 1939), Գերմանիայի հասարակական գործիչ: Ազգությամբ՝ հայ: Ծնվել է Թեհրանում, մանկությունից ապրել Գերմանիայում: Սովորել է Լայպցիգի և Բեռլինի համալսարաններում, ուսանել իրավունք և տնտեսագիտություն: Ավարտելուց հետո որոշ ժամանակ աշխատել է Իրանում: 1905-ին վերադարձել է Գերմանիա, հաստատվել Բեռլինում, որտեղ և ծանոթացել է Յո. Լեփսիուսի հետ և ակտիվորեն ներգրավվել հայերին օգնելու գործին: Գերմանա- հայկական ընկերության ստեղծման նախաձեռնողներից էր, ապա և՝ ղեկավարներից: Գործուն մասնակցել է Բեռլինի հայ համայնքի աշխատանքներին: 1918-20-ին Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցիչն էր Բեռլինում: Կյանքի վերջին տարիներին ապրել է Թեհրանում, եղել տեղի հայ համայնքի առաջատար գործիչներից: Գրել է աշխատություններ (գերմաներեն) Իրանի պետական կառուցվածքի վերաբերյալ:

Ս. Ստեփանյան

Աղբյուր՝

«Հայկական հարց հանրագիտարան», Երևան, 1996 թ.:

  

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am