ԳՐԻԿԵՐ (Գրիգոր վարդապետ Կերկերյան) [1911, Կյուրին (Սեբաստիայի նահանգում)-1988, Նյու Յորք], պատմաբան: Ուսումնասիրել և թարգմանել է հայերի ցեղասպանությանը վերաբերող թուրքական պաշտոնական փաստաթղթեր: «Եոզղատի հայասպանութեան վաւերագրական պատմութիւնը» (1980) աշխատության մեջ առաջին անգամ հրապարակել է Յոզղատի հայերի կոտորածի հանցագործների դատաքննությանը վերաբերող մի շարք վավերագրերի թարգմանություններ՝ թուրքական բնագրերի հետ, ինչպես նաև հայերի ցեղասպանության վերաբերյալ 1919-20-ի թուրքական և այլ մամուլից քաղված նյութեր ու մեկնաբանություններ, ականատեսների վկայություններ:

Ա. Փափազյան

Աղբյուր՝

«Հայկական հարց հանրագիտարան», Երևան, 1996 թ.:

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am