ԳՈԼԻՑԻՆ Գրիգորի Սերգեևիչ (1838- 1907), ռուս պետական և ռազմական գործիչ, գեներալ-ադյուտանտ, իշխան: 1896-ին նշանակվել է Կովկասի քաղաքացիական մասի կառավարչապետ և ռազմական օկրուգի զորքերի հրամանատար: Գոլիցինի կառավարման տարիները հայտնի են «գոլիցինյան ռեժիմ» անունով: Լինելով մոլի միապետական և հետադիմական՝ լայն պայքար է ծավալել ազգային-ազատագրական շարժման դեմ: Գոլիցինի օրոք փակվել են հայկական շատ հասարական կազմակերպություններ, սահմանափակվել է բարեգործական հիմնարկների գործու-նեությունը, խստացվել է գրաքննությունը, փակվել են պարբերական շատ հրատարակություններ, հալածվել են հայ մշակույթի շատ գործիչներ: Գոլիցինի համառ պնդումներով կառավարությունը 1903-ին ընդունել է Եկեղեցական գույքի բռնագրավման օրենքը, որը ոտնահարում էր հայ ժողովրդի կենսական շահերը: Գոլիցինը բազմիցս առաջարկել է զրկել Էջմիածնի կաթողիկոսներին «Ամենայն հայոց կաթողիկոս» տիտղոսից: 1903-ի հոկտեմբերի 14-ին հնչակյանները մահափորձ են կատարել և ծանր վիրավորել Գոլիցինին: 1904-ի վերջին ցարը ստիպված էր հետ կանչել նրան:

 

Աղբյուր՝

«Հայկական հարց հանրագիտարան», Երևան, 1996 թ.:

  

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am