ԳՈԼՑ (Goltz) Կոլմար Ֆոնդեր, Գոլց փաշա (1843-1926), գերմանական ռազմական գործիչ, գեներալ-ֆելդմարշալ: Օսմանյան կայսրության հետ կայզերական Գերմանիայի մերձեցման ժամանակաշրջանում եղել է Թուրքիայում գերմանական ռազմական առաքելության ղեկավարը: Նրա գլխավորությամբ է իրականացել գերմանական օրինակով թուրքական բանակի վերակազմումը: Հետագա տարիներին հրամանատարական բարձր պաշտոններ է վարել Գերմանիայում: 1909-ից եղել է Թուրքիայի Բարձրագույն ռազմական խորհրդի փոխնախագահ, 1914-ից՝ թուրքական սուլթանի գեներալ-համհարզ: 1915-ի ապրիլից գլխավորել է թուրքական 1-ին, հոկտեմբերից՝ 6-րդ բանակները, որոնք գործում էին Անտանտի զորքերի դեմ Սիրիայում և Միջագետքում:

Ս. Ստեփանյան

Աղբյուր՝

«Հայկական հարց հանրագիտարան», Երևան, 1996 թ.:

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am