ԳՈԴԿԻՆ (Godkin) Էդվին Լոուրենս (1831-1902), ամերիկյան լրագրող: 1853-56-ի Ղրիմի պատերազմի ժամանակ եղել է «Դեյլի նյուս» (Լոնդոն) և «Նյու Յորք թայմս» թերթերի թղթակից: 1865-ին հիմնել և մինչև կյանքի վերջը խմբագրել է «Նեյշն» ("The Nation") հասարակական-քաղաքական հանդեսը, որտեղ 1880-90-ական թթ. տպագրվել են 1895-97-ի մերձավորարևելյան ճգնաժամի վերաբերյալ տասնյակ հոդվածներ: Գոդկինի հոդվածները նվիրված են Հայկական հարցի սրման, եվրոպական տերությունների և ԱՄՆ-ի մերձավորարևելյան քաղաքականության հետ կապված միջազգային հարաբերությունների վերլուծությանը: Գոդկին գտնում էր, որ Հայկական հարցի լուծման միակ ուղին Ռուսաստանի կամ Մեծ Բրիտանիայի (եվրոպական մյուս տերությունների աջակցությամբ) զինված միջամտությունն է Օսմանյան կայսրությունում և Արևմտյան Հայաստանի ազատագրումը:

Ս. Կիրակոսյան

Աղբյուր՝

«Հայկական հարց հանրագիտարան», Երևան, 1996 թ.:

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am