ԳԵՎՈՐԳՅԱՆ (Գեորգյան) Արտաշես Գալուստի (1894, Խոտորջուրի Միջին թաղ գ. (Էրզրումի նահանգում) - 1937), ժողովրդական վրիժառու, ՀՀԴ կուսակցության անդամ: 1916-ին եղբոր՝ Թորգոմի հետ մտել է Անդրանիկի զորագունդը և մասնակցել նրա բոլոր կռիվներին: 1922-ի հուլիսին Պետրոս Տեր-Պողոսյանի և Ստեփան Ծաղիկյանի հետ Թիֆլիսում սպանել է հայերի ցեղասպանության գլխավոր հանցագործներից մեկին՝ Ջեմալ փաշային: 1924-ին հաստատվել է Երևանում, 1925-ին կազմակերպել է Խոտորջուրի կոմունան և դարձել նրա առաջին նախագահը: 1936-ին ձերբակալվել է և 1937-ի օգոստոսին Ջեմալին սպանելու մեղադրանքով դատապարտվել մահվան: Արդարացվել է հետմահու (1956):

 

Աղբյուր՝

«Հայկական հարց հանրագիտարան», Երևան, 1996 թ.:

  

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am