ԳԵՎՈՐԳ Ե ՏՓՂԻՍԵՑԻ Սուրենյանց (1847, Թիֆլիս - 1930, Էջմիածին), եկեղեցական, հասարակական գործիչ, Ամենայն հայոց կաթողիկոս: 1872-ին ձեռնադրվել է վարդապետ: 1874-ին՝ Էջմիածնի Գևորգյան ճեմարանի ուսուցիչ, 1875-ին՝ Ղարաբադի թեմի առաջնորդ և դպրոցների տեսուչ, 1878-ից՝ Ալեքսանդրապոլի թեմի առաջնորդ (կառուցել է Ալեքսանդրապոլի Ս. Աստվածածին եկեղեցին): 1882-ին ձեռնադրվել է եպիսկոպոս, 1895-ին՝ արքեպիսկոպոս: 1886-ից Աստրախանի թեմի առաջնորդն էր, որտեղ խթանել է կրթական գործը: 1907-ին նշանակվել է կաթողիկոսի տեղապահ, 1912-ին ընտրվել Ամենայն հայոց կաթողիկոս: 1912-ին, երբ վերստին ասպարեզի վրա էր Հայկական հարցը, Գևորգ Ե-ի նախաձեռնությամբ կազմվել է հայ ազգային պատվիրակություն (Պողոս Նուբարի գլխավորությամբ), որը պետք է պաշտպաներ հայ դատը եվրոպական կառավարությունների առջև: Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին համոզվելով, որ Ոուսաստանի հաղթանակից է կախված արևմտահայերի ճակատագիրը, դիմել է Նիկոլայ II կայսեր օգնությանը: Աջակցել է կամավորական շարժմանը, ապա հայ գաղթականներին օգնություն կազմակերպելու գործին: Խորհրդային իշխանության հաստատումից հետո լավատեսորեն է տրամադրվել նոր իշխանության հանդեպ և կոնդակներով կոչ արել համայն հայությանը՝ նեցուկ լինել նորաստեղծ կառավարությանը:

 

Աղբյուր՝

«Հայկական հարց հանրագիտարան», Երևան, 1996 թ.:

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am