ԳԵԼԻԵԳՈՒԶԱՆԻ ԿՌԻՎ 1904, Սասունի ապստամբության (1904) վերջին մարտերից: Մղել են ֆիդայիները ապրիլի 20-22-ը: Նպատակ ունենալով վերջնականապես ծնկի բերել սասունցիներին՝ թուրքական կառավարությունը 1904-ի ապրիլի կեսին մեծ քանակությամբ ուժեր է կենտրոնացրել Սասունի շուրջը (մոտ 40 հզ.): Հայերի կռվող ուժերը (որոնք գերակշիռ թուրքական զորքերի ճնշման տակ նահանջել էին Գելիեգուզան) Անդրանիկի, Գևորգ Չավուշի, Հաջի Հակոբի, Մակարի, Չոլոյի ղեկավարությամբ դիրքեր են գրավել և կազմակերպել դիմադրությունը: Սկսելով հարձակումը՝ թուրքերը հրանոթային կրակ են բացել հայ կռվողների վրա: Անհավասար մարտում թշնամին տվել է բազմաթիվ սպանվածներ, բայց ավելի է սաստկացրել հարձակումը (հատկապես Հաջի Հակոբի և Սպաղանաց Մակարի դիրքերի վրա): Հայերը հերոսաբար դիմադրել են, սակայն սպառվել է զինամթերքը: Ֆիդայիները որոշել են բնակչությանը Գելիեգուզանից տեղափոխել Մշո դաշտ և կռվել են մինչև լրիվ տեղափոխումը:

Ա. Ներսիսյան

Աղբյուր՝

«Հայկական հարց հանրագիտարան», Երևան, 1996 թ.:

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am