ԳԵԼՑԵՐ (Gelzer) Հայնրիխ (1847- 1906), գերմանացի պատմաբան, բանասեր, հայագետ: Ուսումնասիրությունները վերաբերում են Հայաստանում քրիստոնեության տարածման, հայ դիցաբանության, հայ ժողովրդի պատմությանը: «Արմենիեն» ("Аrmenien") (համահեղինակ՝ Հ. Պետերման) հոդվածում (հայկական հրտ. «Համառօտ պատմութիւն Հայոց», 1897) տեղեկություններ են տրվում Հայաստանի պատմության, մատենագիտության և եկեղեցու մասին: Գելցերը բազմիցս նշել է հայերի դերը ընդհանուր քաղաքակրթության և մշակույթի պատմության մեջ: 1900-ին Լայպցիգում լույս տեսած «Թուրք-հունական Արևելքի հոգևոր ու աշխարհիկ կյանքից» աշխատության մեջ նկարագրել է Օսմանյան կայսրությունում ապրող հայերի, բուլղարների, հույների վատթար կացությունը, քննադատել Աբդուլ Համիդ ll-ի հայասպան քաղաքականությունն ու գերմանական կառավարության անտարբերությունն այդ հարցում և որակել այն որպես բարոյական անկում:

 

Աղբյուր՝

«Հայկական հարց հանրագիտարան», Երևան, 1996 թ.:

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am