ԳԱՅԼ ՎԱՀԱՆ (Տոլպաշյան Մինաս) [1872, Հալավ գ. (Բալու գավառում) - 1904], ազգային-ազատագրական շարժման գործիչ: Մոտ 1888-ին գնացել է Կ. Պոլիս, ուր անդամագրվել է հնչակյան կուսակցությանը: Այնուհետև անցել է Բուլղարիա, այնտեղից էլ՝ Ամերիկա, որտեղ դարձել է ՀՀԴ կուսակցության անդամ: 1902-ին եկել է Կովկաս, հաստատվել սահմանամերձ մի գյուղում, որտեղ զբաղվել է Երկիր զինված խմբեր ու զինամթերք փոխադրելու գործով: 1904-ին «Մասիս» (60 հոգուց կազմված) զինված խումբը Գայլ Վահանի հրամանատարությամբ հարձակվել է Մոսունի և Քորունի թուրքական պահականոցների վրա և ավերել դրանք: Սակայն վրա են հասել թուրքական բազմաքանակ ուժեր, տեղի է ունեցել ուժեղ ընդհարում, և Գայլ Վահանը նահատակվել է այդ կռվում:

 

Աղբյուր՝

«Հայկական հարց հանրագիտարան», Երևան, 1996 թ.:

 

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am