ԳԱՅԱՆ Միհրան [1874, Հաճըն - 1920 Բուջախ (Կիլիկիայում)], ազգային- ազատագրական շարժման գործիչ, Հնչակյան կուսակցության անդամ, կրթությունն ստացել է ծննդավայրում, եղել է ուսուցիչ: Երիտասարդ տարիքում ներգրավվել է ազատագրական և հեղափոխական շարժման մեջ: Զեյթունի 1894-95-ի ապստամբության (տե՛ս Զեյթունի ապստամբություններ 1877-78, 1894-95) կազմակերպիչներից և նրա զինվորական խորհրդի անդամ: 1909-ի Ադանայի կոտորածի օրերին կազմակերպել է Հաճընի ինքնապաշտպանությունը: 1915- ին, Մեծ եղեռնի ժամանակ, աքսորվել է: Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո վերադարձել է Հաճըն, վերստին զբաղվել ուսուցչությամբ: 1920-ին նշանակվել է Հաճընի ինքնապաշտպանության Բարձրագույն խորհրդի անդամ: Նահատակվել է Սիս նահանջելու ճանապարհին:

Ե. Ճերեճյան (Լիբանան)

Աղբյուր՝

«Հայկական հարց հանրագիտարան», Երևան, 1996 թ.:

  

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am