ԳԱՐԱՄԱՆՈՒԿՅԱՆ Արամ Հակոբի [ծ. 1910, Այնթապ), սիրիական բանակի գեներալ-լեյտենատ, իրավաբան: Մեծ եղեռնից հետո ընտանիքով հաստատվել է Հալեպում: Ավարտել է ֆրանսիական բանակի սիրիական գնդերի համար սպաներ պատրաստող Դամասկոսի զինվորական դպրոցի (1934) հրետանային բաժինը: 1938-ին ուղարկվել է Ֆրանսիա՝ կատարելագործվելու, 1945-ին ընդունվել է Փարիզի ֆրանսիական բանակի բարձրագույն ռազմական հաստատությունը՝ պատերազմավարական դպրոցը: Սիրիայի անկախության ձեռքբերումից (1946) հետո մասնակցել է սիրիական ազգային բանակի կազմավորմանը: 1948-ին Իսրայելի դեմ պատերազմում եղել է հրետանային գնդի հրամանատար, 1949-ից՝ սիրիական բանակի հրետանու ընդհանուր հրամանատարը (մինչև 1957-ը): b՝ Սիրիայի ռազմական կցորդ ԱՄՆ-ում: 1964-ից հետևել է իրավունքի դասընթացների Բեյրութի ֆրանսիական, ապա Փարիզի համալսարանում, 1972-ին ստացել է իրավունքի դոկտորի գիտական աստիճան: «Օտարականները և զինվորական ծառայությունը» (1978, ֆրանսերեն) գրքի գլուխներից մեկը նվիրել է Հայկական լեգեոնի պատմությանը՝ օգտագործելով նորահայտ փաստաթղթեր և նյութեր:

 

Աղբյուր՝

«Հայկական հարց հանրագիտարան», Երևան, 1996 թ.:

  

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am