ԳԱԼՇՈՅԱՆ (Մանուկյան) Մուշեղ Հովեի [1933, գ. Կաթնաղբյուր (ՀՀ Թալինի շրջանում) – 1980, գ. Կաթնաղբյուր), արձակագիր: Ավարտել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը (1957), Մոսկվայի Մ. Գորկու անվան գրականության ինստիտուտի բարձրագույն դասընթացները (1971): Իր ստեղծագործությամբԿռունկ» (1969), «Ծաղկած քարեր» (1973), «Մարութա սարի ամպերը» (1981, ՀԽՍՀ պետական մրցանակ 1981), պատմվածքների ժողովածուները, «Բովտուն» (1974, ՀԳՄ մրցանակ 1973) վեպը, «Ձորի Միրոն» (1983) վիպակը] Գալշոյանը նպատակ է հետամտել հոգևոր կամուրջ ստեղծել Մեծ եղեռնն ապրած հայության և ժամանակակից սերնդի միջև, անցյալից ավանդված բարոյական արժեքները փոխանցել այսօրվա մարդուն: Գալշոյանի երկերի հիման վրա նկարահանվել են «Հնավանդ թմբուկը», «Բովտուն», «Ձորի Միրոն» կինոնկարները:

 

Աղբյուր՝

«Հայկական հարց հանրագիտարան», Երևան, 1996 թ.:

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am