ԳԱԼՇՈ ՄԱՆՈՒԿ (՞ - 1927), ազգային-ազատագրական շարժման մարտիկ, ֆիդայի: Վաղ հասակից մասնակցել է քուրդ հարստահարիչների դեմ պայքարին, ընդգրկվել է Արաբոյի ֆիդայական խմբի մեջ, Գևորգ Չավուշի հետ մասնակցել Ալիզըռնանի դավաճան ռես (գյուղապետ) Կրպոյի ահաբեկմանը: 1894-ի Սասունի ապստամբության ղեկավարներից: 1916-ին անցել է Այսրկովկաս, պայքարել թուրք զավթիչների և Արևելյան Հայաստանում ապօրինի հաստատված կովկասյան թաթարների դեմ: 

 

Ս. Պողոսյան

Աղբյուր՝

«Հայկական հարց հանրագիտարան», Երևան, 1996 թ.:

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am