ԳԱԼԻԿՅԱՆ Հրանտ Ավետիսի (1889, Վան - 1938), հասարակական-քաղաքական գործիչ, իրավաբան: Հնչակյան կուսակցության անդամ: 1908-12-ին սովորել է Կ. Պոլսի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում: Մտնելով Վանի պաշտպանության զինվորական մարմնի մեջ՝ կարևոր դեր է կատարել 1915-ի Վանի ինքնապաշտպանության ժամանակ: Սասնակցել է արևմտահայերի 1-ին համա-գումարի (1917) կազմակերպմանը, ընդգրկվել ստեղծված գործադիր մարմնի կազմում: 1919-ին Կ. Պոլսում խմբագրել է «Երկիր» օրաթերթը: 1922-1938-ին Խորհրդային Հայաստանի արդարադատության մարմիններում վարել է տարբեր պաշտոններ: ԵՊՀ հիմնադիրներից (1936-ից՝ պրոֆեսոր): Իրավունքի վերաբերյալ մի շարք մենագրությունների հեղինակ է:

 

Աղբյուր՝

«Հայկական հարց հանրագիտարան», Երևան, 1996 թ.:

  

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am