ԳԱԼՖԱՅԱՆ ԽՈՐԵՆ, Նար-Պեյ (1832-1892), բանաստեղծ, դրամատուրգ, թարգմանիչ, հրապարակախոս, եկեղեցական գործիչ: Եպիսկոպոս (1867): Ակզբնական կրթությունը ստացել է ծննդավայրում՝ Կ. Պոլսում, ապա ավարտել Վենետիկի Ռափայելյան վարժարանը: Գործուն մասնակցություն է ունեցել Մխիթարյան միաբանության աշխատանքներին, «Բազմավեպի» հրատարակությանը: 1857-ին, հրաժարվելով Մխիթարյաններից, մեկնել է Փարիզ, մասնակցել Գ. Այվազովսկու «Մասյաց աղավնի» հանդեսի հրատարակմանը, միաժամանակ դասավանդել Հայկազյան վարժարանում: 1861- ին՝ Թեոդոսիայի Խալիբյան վարժարանի ուսուցիչ: 1877-78-ի ռուս-թուրքական պատերազմից հետո Գալֆայանը ուղարկվել է Պետերբուրգ՝ դիվանագիտական բանակցությունների, ապա Մ. Խրիմյանի պատվիրակության կազմում, որպես թարգմանիչ-խորհրդական, մասնակցել է 1878-ի Բեռլինի կոնգրեսին: Գրել է մի շարք գեղարվեստական ստեղծագործություններ, բազմաթիվ հոդվածներ, որոնցում անդրադարձել է Հայաստանի անազատ վիճակին, ապագա Հայաստանի սոցիալ-քաղաքական կարգին վերաբերող հարցերին:

 

Աղբյուր՝

«Հայկական հարց հանրագիտարան», Երևան, 1996 թ.:

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am