Ֆեթվաճյան Արշակ Աբրահամի (1866, Տրապիզոն - 1947, ՄեդֆորդԱՄՆ), նկարիչ: Սովորել է Տրապիզոնի Ազգային, ապա Կ.Պոլսի գեղավեստի (ավարտել է 1887թ.-ինվարժարաններում, Հռոմի գեղարվեստական ակադեմիայում (1887-1891): Օսմանյան թուրքերի կազմակերպած հայկական ջարդերը Արևմտյան Հայաստանում, 1894թ.-ի և 1904թ.-ի Սասունի ապստամբություններըառաջին աշխարհամարտի տարիներին առաջ եկած հայ կամավորական շարժումը իրենց արտացոլումն են գտել Ֆեթվաճյանի արվեստում: Այդ թեմայով վրձնված առաջին աշխատանքներից է 1908թ.-ին Թիֆլիսում՝ նկարչի անհատական ցուցահանդեսում ներկայացված «Սասունցի կինը» («Մանուկ Հայաստան») պատկերը: Մանկանը կրծքին սեղմած, ամեն ինչ կորցրած սասունցի դյուցազնուհին խորհրդանշում է հանուն իր ապագայի ոտքի ելած ժողովրդի ազատագրական պայքարը: Ֆեթվաճյանը նկարազարդել է «Ձիթենի» ժողովածուի (Թիֆլիս, 1915) շապիկը, որտեղ պատկերված է զոհված հայ ռազմիկի անկենդան մարմնի վրա ողբացող կինը: Ձևավորել է նաև «Հայ կամավորներ, 1914-1916» (Թիֆլիս, 1916, հրատարակչություն Մ. Շաթիրյանի) ալբոմը: Վերջինիս կազմի նկարը ներկայացնում է համաշխարհային պատերազմի մեջ ներքաշված, հոշոտվող և կռվող Հայաստանի պատկերը: Այս նկարով տպագրվել է հատուկ փոստային բացիկ: 1918թ.-ին, Էջմիածնում Ֆեթվաճյանը վրձնել է հայ գաղթական կանանց պատկերներ, որոնք իրենց գեղարվեստական արժեքից բացի բացառիկ նյութ են հանդիսանում հայ ազգագրության համար: Ֆեթվաճյանը իր ժողովրդին է ծառայել ոչ միայն վրձնով, այլև ազգանպաստ հասարակական գործերով:

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am