ԵՍԱՅԱՆ Աղասի Արշակի (1914-1983), իրավաբան, միջազգային իրավունքի մասնագետ: Իրավաբանական գիտությունների դոկտոր (1962), պրոֆեսոր (1964): «Հայկական հարցը և միջազգային դիվանագիտությունը» (1965) ուսումնասիրության մեջ ցույց է տվել Արևմտյան տերությունների վերաբերմունքը Հայկական հարցին առաջին համաշխարհային պատերազմի (1914-18) ժամանակ, լուսաբանել Հայաստանի հետ կապված հարցերի քննարկումը Ազգերի լիգայում, Հայկական հարցը 1918-20-ի խորհրդա-թուրքական հարաբերություններում: «Հայաստանի միջազգային իրավական դրութունը. 1920-1922» (1967) աշխատության մեջ քննել է Հայաստանի Հանրապետության միջազգային-իրավական վիճակը, նրա փոխհարաբերությունները Անտանտի երկրների, Խորհրդային Ռուսաստանի հետ և այլ հարցեր:

 

Աղբյուր՝

«Հայկական հարց հանրագիտարան», Երևան, 1996 թ.:

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am