ԷՌՔԵ Միմ Քեմալ (ծնվել է 1955 թ.), թուրք պատմաբան, հրապարակախոս: Թուրքիայի նոր և նորագույն պատմության մասնագետ: Գրել է «Հայկական հարցը 1914-1923» (1986) գիրքը, որտեղ, օգտագործելով օսմանյան դիվանից հատուկ ընտրված փաստաթղթեր, փորձել է ապացուցել, որ Հայկական հարցն իրական հիմք չունի, և արհեստականորեն ստեղծել են մեծ տերությունները՝ Օսմանյան կայսրությունը թուլացնելու նպատակով: Ըստ հեղինակի, հայ ժողովրդի պայքարը թուրքական տիրապետության դեմ երբեք չի ունեցել ազգային-ազատագրական բնույթ, այլ առանձին ահաբեկչական գործողությունների մի շղթա է՝ հրահրված դրսից: Հատկապես ժխտում է հայերի ցեղասպանության փաստը: Էռքեն հեղինակել է նաև «Արյունը քարի վրա» թուրքական բազմամաս հեռուստաժապավենի սցենարը, որը Հայկական հարցի ու հայերի ցեղասպանության պատմության նենգափոխված վարկածը զանգվածների գիտակցության մեջ մտցնելու մի փորձ է:

Ռ. Սաֆրաստյան

Գրականության ցանկ

«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան,1996թ.:

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am